Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում հունիսի 28-ին պայթյուն է տեղի ունեցել:
Տուժել է 5 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, «Հուրրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքով ոստիկանական մեքենա է անցնելիս եղել:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում մայիսի 11-ին Ականապատ մեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով 3 զոհ և 42 վիրավոր է եղել:
Ավելի վաղ, Թուրքիայի Դիարբեքիր գավառի Հանի շրջանում ականապատ մեքենայի պայթյունից 1 զինծառայող է սպանվել, 47 անձ վիրավորվել է:
Ապրիլին Դիարբեքիրում հզոր պայթյունի հետևանքով մահացել է 7 ոստիկան, 27 մարդ վիրավորվել է, որոնցից 13-ը՝ ոստիկան: