Պուտինը ստորագրել է հակաահաբեկչական ուղղումների փաթեթը![]() 7 հուլիսի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պատգամավոր Իրինա Յարովայայի և սենատոր Վիկտոր Օզերովի առաջարկած հակաահաբեկչական ուղղումները օրենսդրության մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը ստորագրել է փաստաթղթերի փաթեթը, ահաբեկչությանը հակազդելու միջոցների մասին օրենքի ուղղումները»,-ասել է նա լրագրողներին: Հունիսին ՌԴ Պետդուման և Դաշնության խորհուրդը հավանություն էին տվել «հակաահաբեկչական փաթեթին», որով կապի օպերատորները պարտավորվում են կես տարվա ընթացքում պահպանել օգտատերերի նամակագրությունն ու խոսակցությունները, հայտնում է Ինտերֆաքսը: Փաթեթի մեկ այլ օրենքով քրեական պատասխանատվություն է սահմանվում միջազգային ահաբեկչական գործողության համար և պատիժ` իշխանության բռնի տապալման և դեսպանատների վրա հարձակման կոչերի համար: Սահմանվում է նաև նոր հանցակազմ` ահաբեկչական ուղղվածության հանցագործության մասին չհայտնելը: Ավելի վաղ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդելու կոմիտեն որոշել է օրինագծերի փաթեթից հանել ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին դրույթը: Առաջարկվում էր այն անձանց, որոնք 2 քաղաքացիություն ունեն, զրկել ՌԴ քաղաքացիությունից, եթե վերջինս ծառայության անցնի օտարերկրյա հատուկ ծառայություններում, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ կատարելու դեպքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |