Իրաքի շիա թուրքմեններ. Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար![]() 15 հուլիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող շիա թուրքմենների կամավորական ուժերի 16-րդ բրիգադի զինյալները հայտարարել են, թե Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար: ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողության ժամանակ շիա թուրքմենները ծածանել են Ադրբեջանի դրոշը և կրել են շարֆեր, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղ», թուրքական Vatan-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ռազմական գործողությունից հետո հայտարարություն է արել 16-րդ թուրքմենական բրիգադի հրամանատար Էբու Թայիր Բեշիրլին: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի Ամիրլի շրջանում ռազմական գործողությանը ադրբեջանական դրոշներով մասնակցած թուրքմեն երիտասարդները հայտարարել են, որ իրենք պատրաստ են զոհաբերության: Թուրքմեն կամավորական ուժերի 16-րդ բրիգադը կռվում է Հաշդի Էշ Շաբի ստորաբաժանումների կազմում: Վերջինը կազմավորվել է Իրաքում ազդեցիկ շիա հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Ալի Սիսթանիի ֆեթվայով (հրամանով):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |