ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը![]() 27 հուլիսի 2016 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Լեհաստանի դեսպանը սպասում է, որ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա: «Իհարկե մենք հետևում ենք այստեղ ծավալվող իրադարձություններին և մատներս խաչած սպասում ենք, որ խաղաղ հանգուցալուծում լինի», - լրագրողների հետ զրույցում ասել է դեսպան Մարեկ Նովակովսկին: Վերջինս ընդգծել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում երկրի ներքին զարգացումները մեկնաբանելը, սակայն հույս է հայտնել, որ իրավիճակը կհանդարտվի և «զոհեր չեն լինի», մեջբերում է Aysor.am-ը: «Հայ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Հայաստանում յուրաքանչյուր զոհ ժողովրդի համար ողբերգություն է: Ուստի, մենք պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի և զոհեր չեն լինի», - ասել է դեսպանը: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |