
Հայաստանում Լեհաստանի դեսպանը սպասում է, որ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:
«Իհարկե մենք հետևում ենք այստեղ ծավալվող իրադարձություններին և մատներս խաչած սպասում ենք, որ խաղաղ հանգուցալուծում լինի», - լրագրողների հետ զրույցում ասել է դեսպան Մարեկ Նովակովսկին:
Վերջինս ընդգծել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում երկրի ներքին զարգացումները մեկնաբանելը, սակայն հույս է հայտնել, որ իրավիճակը կհանդարտվի և «զոհեր չեն լինի», մեջբերում է Aysor.am-ը:
«Հայ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Հայաստանում յուրաքանչյուր զոհ ժողովրդի համար ողբերգություն է: Ուստի, մենք պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի և զոհեր չեն լինի», - ասել է դեսպանը:
Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։
Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը