«Կարմիր խաչ». ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններին միջամտելը մեր մանդատից դուրս է![]() 29 հուլիսի 2016 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարություն է տարածել Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղվծած իրավիճակի ու ընկերության բժիշկների կողմից «Սասնա ծռերին» բուժօգնություն տրամադրելու պահանջին: ՀԿԽԸ-ն նշում է, որ հանրության շրջանում թյուր կարծիք է տարածվում` Կարմիր խաչի (տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության) գործառույթների վերաբերյալ: «Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։ Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից», - ասվում է հաղորդագրությունում: ՊՊԾ գնդի տարածքում գտնվում է 4 վիրավոր: Նրանցից մեկը վիրավորվել է գնդի վրա գրոհի օրը, ևս երկուսը՝ հուլիսի լույս 27-ի գիշերը, չորրորդը հուլիսի 29-ին վիրավորված Արայիկ Խանդոյանն է: «Սասնա ծռերը» գնդի տարածքում են պահում 4 բժիշկների՝ պահանջելով բժիշկների հերթափոխ կազմակերպել: Կարդացեք նաև. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |