Վրաստանն ու Հայաստանը կապող նոր կամրջի կառուցման տենդեր է հայտարարվել

Վրաստանն ու Հայաստանը կապող նոր կամրջի կառուցման տենդեր է հայտարարվել

PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2 փուլից բաղկացած տենդեր է հայտարարել Դեբեդ գետին Հայաստանն ու Վրաստանը կապող կամուրջ կառուցելու համար:

Նախագիծը գնահատվում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ը կֆինանսավորի նախագիծը Վրաստանին ու Հայաստանին վարկեր տրամադրելու միջոցով:

Նախագծի իրականացումը կսկսվի 2016 թվականի դեկտեմբերին ու կտևի 42 ամիս: Դրանցից 18 ամիսը կտևի նախագծումն ու շինարարությունը, 24 ամիսը՝ հավանական դեֆեկտների մասին տեղեկացումը:

2 երկրների միջև Սադախլո-Բագրատաշեն հանգույցում նոր կամուրջի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---