Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2 փուլից բաղկացած տենդեր է հայտարարել Դեբեդ գետին Հայաստանն ու Վրաստանը կապող կամուրջ կառուցելու համար:
Նախագիծը գնահատվում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ը կֆինանսավորի նախագիծը Վրաստանին ու Հայաստանին վարկեր տրամադրելու միջոցով:
Նախագծի իրականացումը կսկսվի 2016 թվականի դեկտեմբերին ու կտևի 42 ամիս: Դրանցից 18 ամիսը կտևի նախագծումն ու շինարարությունը, 24 ամիսը՝ հավանական դեֆեկտների մասին տեղեկացումը:
2 երկրների միջև Սադախլո-Բագրատաշեն հանգույցում նոր կամուրջի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին: