Հայաստանում 2 ամսում մոտ 450 բջջային հեռախոս է արտադրվել![]() 5 օգոստոսի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի հունվար-հունիսին թողարկվել է 696 պլանշետ, ինչպես նաև 450 բջջային հեռախոս: Այս տվյալներն է ներկայացնում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, հեռախոսների նշված քանակն արտադրվել է մոյիս-հունիս ամիսներին: Մինչև մայիս, ըստ ԱՎԾ տվյալների, հեռախոսներ ՀՀ-ում չէին արտադրվում: Հունիսի 6-ին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի էր հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել է տարբեր 5 մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Մերգելյանի անվան իստիտուտում գտնվող ազատ տնտեսական գոտում իր գործունեությունն է ծավալել Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը, որի գործարանում սկսվել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը: Մարտին ՀՀ կառավարության «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում ընկերությունը ներկայացրեց իր ArmTab TSD Wide A1004T ուսումնական պլանշետը, որը ընկերության արտադրատեսակների երկար ցուցակում միայն առաջին սարքն է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |