ՀՀ-ում 2016-ի հունվար-հունիսին թողարկվել է 696 պլանշետ, ինչպես նաև 450 բջջային հեռախոս:
Այս տվյալներն է ներկայացնում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, հեռախոսների նշված քանակն արտադրվել է մոյիս-հունիս ամիսներին: Մինչև մայիս, ըստ ԱՎԾ տվյալների, հեռախոսներ ՀՀ-ում չէին արտադրվում:
Հունիսի 6-ին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի էր հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել է տարբեր 5 մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով:
Մերգելյանի անվան իստիտուտում գտնվող ազատ տնտեսական գոտում իր գործունեությունն է ծավալել Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը, որի գործարանում սկսվել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը: Մարտին ՀՀ կառավարության «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում ընկերությունը ներկայացրեց իր ArmTab TSD Wide A1004T ուսումնական պլանշետը, որը ընկերության արտադրատեսակների երկար ցուցակում միայն առաջին սարքն է։