Երևանում 2016-ի համար նախատեսված 270 թեքահարթակից 200-ն արդեն կառուցվել է

Երևանում 2016-ի համար նախատեսված 270 թեքահարթակից 200-ն արդեն կառուցվել է

PanARMENIAN.Net - Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների մոտ 270 թեքահարթակ, որից 200-ն արդեն իսկ կառուցվել է:

Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

Նշվում է, որ կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

2013-ին Երևանում մեկնարկել էր թեքահարթակների կառուցման գործընթացը: 2013-ից 2015-ը կառուվել է մոտ 1600 թեքահարթակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---