
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:
Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների մոտ 270 թեքահարթակ, որից 200-ն արդեն իսկ կառուցվել է:
Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:
Նշվում է, որ կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:
2013-ին Երևանում մեկնարկել էր թեքահարթակների կառուցման գործընթացը: 2013-ից 2015-ը կառուվել է մոտ 1600 թեքահարթակ: