ԱՄՆ. Կոսովոն կարող է անկախություն ստանալ Սերբիայից արդեն այս ամսվա վերջում

PanARMENIAN.Net - Կոսովոն կարող է անկախություն ստանալ Սերբիայից արդեն այս ամսվա վերջում: Այդ մասին Խորվատիայի մայրաքաղաք Զագրեբում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը: «Մենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ կներկայացնենք բանաձեւը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: ԱՄՆ-ն հստակ պաշտպանում են Կոսովոյի անկախությունը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում են մնալ Սերբիայի բարեկամը եւ նրա հետ լավ հարաբերություններ հաստատել, հույս դնելով սերբական կառավարությունում եւ խորհրդարանում արմատական կուսակցությունների բացակայության վրա, հաղորդում են խորվատական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---