ՊԲ-ն ՀՕՊ մարտավարական զորավարժություն է անցկացնում![]() 28 սեպտեմբերի 2016 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը: Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ: Հուլիսի 4-ին ՊԲ-ն բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զորավարժություն էր անցկացրել: զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |