Արցախին տրամադրվող ՀՀ վարկը կավելացվի ավելի քան 3 մլրդ դրամով![]() 27 հոկտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի գումարն ավելացնել ավելի քան 3 մլրդ դրամով: «Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ»,- կառավարության նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գրում է Aysor.am-ը: ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարը, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման, կազմում է մոտ 47 մլրդ 267 մլն դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի 2016թ. պետական բյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |