Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշին![]() 4 նոյեմբերի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին պաշտոնապես ասվում է Թուրքիայի վարչապետի մամուլի և տեղեկատվության գլխավոև դեպարտամենտի հայտարարության մեջ: «Պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելուց հետո որոշ խորհրդարանականների մեղադրանքներ են ներկայացվել և նրանք կանչվել են դատարան ցուցմունքներ տալու: Մի շարք պատգամավորներ անտեսել են դա, որի պատճառով որոշվել է ձերբակալել նրանց»,-ասվում է փաստաթղթում: Հետաքննությունը Դեմիրթաշին որպես կասկածյալ է ներգրավել «Ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգանները անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ին ունեցած բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է. «Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարանները վերադարձնեն մեզ: 81 նահանգում (Թուրքիայի-խմբ.) փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |