Եվրահանձնաժողովը կարող է պաշտպանության ոլորտի եվրոպական հիմնադրամ ստեղծել![]() 30 նոյեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել ԵՄ անվտանգության նոր ռազմավարության շրջանակում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է զբաղվածության, տնտեսական աճի և մրցունակության գծով եվրահանձնակատար Յուրկի Քաթայնենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 29-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՄ-ն մտադիր է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: ԵՄ-ն մտադիր է ավելացնել ծախսերը կիբերանվտանգության և հետախուզության վրա, ինչպես նաև օգտագործել եվրոպական տիեզերական ծրագրերը պաշտպանական նպատակով: Պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակներից մեկը ԵՄ աճող ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործումն է, քանի որ, ըստ Եվրահանձնաժողովի, համակարգման պակասն ու մրցակցության բացակայությունը ԵՄ-ից տարեկան $25.5-$106 մլրդ են խլում: Աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ եկրներին եվրոպարտատոմսեր թողարկել համատեղ պաշտպանական ծրագրերը ֆինանսավորելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |