Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել ԵՄ անվտանգության նոր ռազմավարության շրջանակում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է զբաղվածության, տնտեսական աճի և մրցունակության գծով եվրահանձնակատար Յուրկի Քաթայնենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 29-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՄ-ն մտադիր է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: ԵՄ-ն մտադիր է ավելացնել ծախսերը կիբերանվտանգության և հետախուզության վրա, ինչպես նաև օգտագործել եվրոպական տիեզերական ծրագրերը պաշտպանական նպատակով:
Պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակներից մեկը ԵՄ աճող ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործումն է, քանի որ, ըստ Եվրահանձնաժողովի, համակարգման պակասն ու մրցակցության բացակայությունը ԵՄ-ից տարեկան $25.5-$106 մլրդ են խլում:
Աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ եկրներին եվրոպարտատոմսեր թողարկել համատեղ պաշտպանական ծրագրերը ֆինանսավորելու համար: