Զախարովա. ԼՂ գծով Համբուրգում նախատեսվող հանդիպումը դեռ համաձայնեցված չէ![]() 7 դեկտեմբերի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկված Համբուրգում կայանալիք հանդիպումը քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ֆրանսիան առաջարկել է այն անցկացնել 3+2 ձևաչափով (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ + ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարներ): «Մինչ օրս վերջնական պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ չկա»,-ասել է Զախարովան: Հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը կայանալու է դեկտեմբերի 8-9-ը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |