7 դեկտեմբերի 2016 - 15:48 AMT
Զախարովա. ԼՂ գծով Համբուրգում նախատեսվող հանդիպումը դեռ համաձայնեցված չէ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկված Համբուրգում կայանալիք հանդիպումը քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ֆրանսիան առաջարկել է այն անցկացնել 3+2 ձևաչափով (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ + ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարներ):

«Մինչ օրս վերջնական պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ չկա»,-ասել է Զախարովան:

Հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը կայանալու է դեկտեմբերի 8-9-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: