Թուրքիայում դպրոցական ծրագրերից հանել են Դարվինի տեսությունը![]() 16 հունվարի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը հանել է Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը դպրոցների համար նախատեսված կրթական ծրագրից, հայտնում է Haberturk-ը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017-ին: 12-րդ դասարանների համար նախատեսված կենսաբանության դասագրքերից կհանվի «Կյանքի ծագումը և էվոլյուցիան» թեման: Փոխարենը դպրոցականները կուսումնասիրեն կենդանի էակների վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին բաժինը: Ուսանողներին կդասավանդվի հուլիսի 15-ի խռովության մասին դասընթաց, գրում է Republic-ը Turkish Minute-ի վրա հղումով: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |