Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը. ՀՀ-ն չի մասնակցում17 հունվարի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 17-20–ը կկայանա 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կրում է «Զգայուն և պատասխանատու ղեկավարություն» խորագիրը։ Կազմակերպիչները սպասում են, որ այն ռեկորդային քանակությամբ մասնակիցներ կհավաքի՝ իշխանությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մոտ 3 հազար ներկայացուցիչ, հաղորդում էRia.ru-ն: Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, չի մասնակցի ֆորումին`պայմանավորված վերջինիս ծախսատարությամբ: Ֆորումը, որի ժամանակ կկայանա մոտ 400 նստաշրջան, կկենտրոնա 4 ուղղության վրա՝ գլոբալ համագործակցության վերաիմաստավորում, գլոբալ տնտեսության ակտիվացում, կապիտալիզմի ձևափոխում և 4-րդ արդյունաբերական հեղափոխության նախապատրաստություն։ Ֆորումին մասնակցելու են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ և ավելի քան 70 երկրի պատվիրակ։ Կարգախոսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչները ցանկացել են գլոբալ լիդերների ուշադրությունը հրավիրել «միջազգային համագործակցությանն աջակցող համակարգերի թարմացման անհրաժեշտության վրա` դրանք հարմարեցնելով ներկայում աշխարհում տիրող բարդ, բազմաբեւեռ իրավիճակին եւ ապահովելով տնտեսության իրական, համընդգրկուն եւ օբյեկտիվ աճ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |