Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 17-20–ը կկայանա 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կրում է «Զգայուն և պատասխանատու ղեկավարություն» խորագիրը։
Կազմակերպիչները սպասում են, որ այն ռեկորդային քանակությամբ մասնակիցներ կհավաքի՝ իշխանությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մոտ 3 հազար ներկայացուցիչ, հաղորդում էRia.ru-ն:
Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, չի մասնակցի ֆորումին`պայմանավորված վերջինիս ծախսատարությամբ:
Ֆորումը, որի ժամանակ կկայանա մոտ 400 նստաշրջան, կկենտրոնա 4 ուղղության վրա՝ գլոբալ համագործակցության վերաիմաստավորում, գլոբալ տնտեսության ակտիվացում, կապիտալիզմի ձևափոխում և 4-րդ արդյունաբերական հեղափոխության նախապատրաստություն։
Ֆորումին մասնակցելու են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ և ավելի քան 70 երկրի պատվիրակ։
Կարգախոսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչները ցանկացել են գլոբալ լիդերների ուշադրությունը հրավիրել «միջազգային համագործակցությանն աջակցող համակարգերի թարմացման անհրաժեշտության վրա` դրանք հարմարեցնելով ներկայում աշխարհում տիրող բարդ, բազմաբեւեռ իրավիճակին եւ ապահովելով տնտեսության իրական, համընդգրկուն եւ օբյեկտիվ աճ»: