Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրությունների ժամանակ

Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ մասնակցել 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին: Նա փորձելու է այնպես անել, որ գոնե իր ընտրատեղամասում կեղծարարություններ չլինեն, գրում է Armtimes.com-ը:

«Ընտրությունների հետ կապված նվազագույնը, որ որպես քաղաքացի պետք է անեմ, այն է, որ ընտրատեղամասերից մեկում հանդես եմ գալու որպես դիտորդ և փորձելու եմ այդ տարածքում ապահովել նորմալ, արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասել է նա:

2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև սփյուռքի ներկայացուցիչները: Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացելՍտորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---