Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հավակնում է ArchDaily-ի «Կառույց-2017» մրցանակին26 հունվարի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հավակնում է ճարտարապետական հեղինակավոր ArchDaily պարբերականի «Կառույց-2017» մրցանակին: Շենքը նախագծել է «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան: Հայ ճարտարպետների շենքը մրցակցում է մի շարք այլ կառույցների հետ «Կրթական ճարտարապետություն» անվանակարգում, հայտնում է ճարտարապետական ստուդիան իր ֆեյսբուքյան էջում: Քվեարկության առաջին փուլում օգտատերերին առաջարկվում է ներկայացված ավելի քան 3000 նախագծերից ընտրել ընդամենը 16 լավագույն շինություն յուրքանչյուր անվանակարգում:
Դիլիջանի Կենտրոնական դպրոցը հիմնվել է 2013-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Դա 1-9 դասարանների աշակերտների համար նախատեսված հիմնական դպրոց է 160 աշակերտի համար: Դպրոցը 119 աշակերտ ունի, որոնց 80 տոկոսը Դիլիջանի բնակիչներ են: Աշխատակիցների 24 տոկոսը ևս Դիլիջանից է, իսկ 22 տոկոսը տեղափոխվել է Դիլիջան ընտանիքների հետ: 13 տոկոսը Դիլիջան է ժամանել ՀՀ այլ մարզերից, մյուս աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:
ArchDaily մրցույթի մասնակցության հայտերը դեռ ընդունվում են: Քվեարկությունը կսկսվի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 6-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |