Արոնյանը 3-րդ տեղն է գրավել «Վեյկ ան Զեե» գերմրցաշարում՝ պարտվելով վերջին տուրում30 հունվարի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ավարտված «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվել է Դմիտրի Անդրեյկինին: Մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանը հաղթել էր Վան Վելին: 13 տուրի արդյունքներով Արոնյանը 7.5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 3-րդ տեղը: Երկրորդ տեղում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 8 միավորով: Մրցաշարի հաղթողն է Ուելսի Սոն 9 միավորով: «Տատա Սթիլ» գերմրցաշարի 11-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Ռադոսլավ Վոյտազեկի հետ: 10-րդ տուրում Արոնյանը 28-րդ քայլին սպիտակներով հաղթել է Ռիչարդ Ռապորտին: 9-րդ տուրում շախմատիստը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Դրանից առաջ հայ շախմատիստը 4 Անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |