Փորձագետ. Նոր սրացումը Կովկասում կարող է վտանգել ԱՄՆ հարաբերությունները ՌԴ, Թուրքիայի և Իրանի հետ![]() 25 փետրվարի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդպիսի կարծիք է հայտնել նյույորքյան Միջազային գործերի խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, որը նախկինում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն էր Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով: Փետրվարի 23-ին Միջազգային գործերի խորհրդին կից Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տարածած հուշագրում նա զգուշացրել է, որ բռնության նոր բռնկումը Հարավային Կովկասում կարող է վտանգել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ: «ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել,է, որ մտադիր է գործակցել ՌԴ հետ: Ղարաբաղյան կարգավորման հարցում համատեղ գործողությունները կարող են մեկնակետ դառնալ այլ ոլորտներում երկու երկրների ջանքերի համար»: Հուշագիրը հորդորում է ԱՄՆ վարչակազմին ավելի ակտիվ գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: «Դա առավելապես նախընտրելի հարթակն է ԱՄՆ-ՌԴ գործակցության համար, որտեղ կողմերը նպաստում են ընդհանուր, կասկածի տակ չդրվող հարցերի լուծմանը, նվազեցնում են հակամարտության հավանականությունը և նպաստում են խաղաղ կարգավորմանը»,-ասել է Կավանոն, որը 1999-2001թթ. եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: «Սխալ է կարծել, թե Մինսկի գործընթացը արդյունք չտվեց: Այն փաստը, որ վերջին շրջանում լայնածավալ հակամարտություն չի եղել, ինքնին խոսուն է».-ասել է նա: Փորձագետը վստահ է, որ անհրաժեշտ է գործնականում կիրառել տարածաշրջանում վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները և անկախ մեխանիզմ ստեղծել, որը կքննի միջադեպերը շփման գծում, ինչը թույլ կտա կրճատել հրադադարի խախտումները: «Այդ հակամարտության կարգավորումը բոլորի շահերից է բխում», -հավելել է Կավանոն, գրում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Ընթերցեք նաև.ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |