ԱՄՆ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդպիսի կարծիք է հայտնել նյույորքյան Միջազային գործերի խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, որը նախկինում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն էր Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով:
Փետրվարի 23-ին Միջազգային գործերի խորհրդին կից Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տարածած հուշագրում նա զգուշացրել է, որ բռնության նոր բռնկումը Հարավային Կովկասում կարող է վտանգել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ:
«ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել,է, որ մտադիր է գործակցել ՌԴ հետ: Ղարաբաղյան կարգավորման հարցում համատեղ գործողությունները կարող են մեկնակետ դառնալ այլ ոլորտներում երկու երկրների ջանքերի համար»:
Հուշագիրը հորդորում է ԱՄՆ վարչակազմին ավելի ակտիվ գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:
«Դա առավելապես նախընտրելի հարթակն է ԱՄՆ-ՌԴ գործակցության համար, որտեղ կողմերը նպաստում են ընդհանուր, կասկածի տակ չդրվող հարցերի լուծմանը, նվազեցնում են հակամարտության հավանականությունը և նպաստում են խաղաղ կարգավորմանը»,-ասել է Կավանոն, որը 1999-2001թթ. եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
«Սխալ է կարծել, թե Մինսկի գործընթացը արդյունք չտվեց: Այն փաստը, որ վերջին շրջանում լայնածավալ հակամարտություն չի եղել, ինքնին խոսուն է».-ասել է նա:
Փորձագետը վստահ է, որ անհրաժեշտ է գործնականում կիրառել տարածաշրջանում վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները և անկախ մեխանիզմ ստեղծել, որը կքննի միջադեպերը շփման գծում, ինչը թույլ կտա կրճատել հրադադարի խախտումները:
«Այդ հակամարտության կարգավորումը բոլորի շահերից է բխում», -հավելել է Կավանոն, գրում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Ընթերցեք նաև.ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները