Մկրտչյանը՝ Գլեբովային. Օտար լեզուների զարգացման հայեցակարգ ենք մշակում![]() 7 մարտի 2017 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ, որի համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը: Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող կրթական և հումանիտար գործունեությունը, և այն հետևողական աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացնում է գործակալությունը: «Մեր երկու երկրի միջև ձևավորվել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցելու նպաստավոր միջավայր: Գտնվելով կրթամշակութային և քաղաքակրթական ընդհանուր տարածքում՝ մենք անցել ենք պատմական համատեղ ճանապարհ, որը շատ ամուր հիմք է՝ հետագա հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախարարը: Անդրադառնալով հայ-ռուսական կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ԿԳ նախարարը նշել է Երևանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի գործունեությունը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը, միջպետական կրթաթոշակային ծրագրերը, միջբուհական հորիզոնական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք հարցերի: «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Երևանում կայացած մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ ռուսերենին ազատ տիրապետելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:Նա ասել է, թե իրեն զարմացրել էր հայ հանրության բուռն արձագանքն իր խոսքերին այն մասին, որ Հայաստանում բավարար չափով չեն տիրապետում ռուսաց լեզվին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |