Սելինա Դողանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը![]() 9 մարտի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը։ Նա խորհրդարանում կնոջ իրավունքների հետ կապված ելույթի ժամանակ քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում կնոջ իրավունքների համար պայքարած հայ կանանց չեն հիշատակում, հաղորդում է «Ակոս»-ը: Սելինա Դողանը պնդել է, որ եթե հիշատակում են Հալիդե Էդիփին, ապա պետք է հիշատակել նաև Զաբել Եսայանին, 14 տարի առանց ընդհատման կանանց ամսագիր հրատարակած Հայկանուշ Մարկին, ակտիվիստներ Էլբիս Կեսարացյանին, Սրբուհի Դուսափին, Զաբել Ասատուրին։ Սելինա Դողանն իր ելույթի ժամանակ կարճ անդրադարձել է նաև հիշյալ հայ կանանց կենսագրությանն ու գործունեությանը։ Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |