9 մարտի 2017 - 12:02 AMT
Սելինա Դողանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը։

Նա խորհրդարանում կնոջ իրավունքների հետ կապված ելույթի ժամանակ քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում կնոջ իրավունքների համար պայքարած հայ կանանց չեն հիշատակում, հաղորդում է «Ակոս»-ը:

Սելինա Դողանը պնդել է, որ եթե հիշատակում են Հալիդե Էդիփին, ապա պետք է հիշատակել նաև Զաբել Եսայանին, 14 տարի առանց ընդհատման կանանց ամսագիր հրատարակած Հայկանուշ Մարկին, ակտիվիստներ Էլբիս Կեսարացյանին, Սրբուհի Դուսափին, Զաբել Ասատուրին։ Սելինա Դողանն իր ելույթի ժամանակ կարճ անդրադարձել է նաև հիշյալ հայ կանանց կենսագրությանն ու գործունեությանը։

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: