ԵԽ Լրագրողների պաշտպանության հարթակն ահազանգում է՝ Լապշինը դատվելու է Ադրբեջանում![]() 11 մարտի 2017 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգ է հրապարակվել: Այ «Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատվելու է Ադրբեջանում»: 1-ին աստիճանի լրջության ահազանգը ներկայացրել են Association of European Journalists- AEJ, Committee to Protect Journalists- CPJ և Index ՀԿ-ները: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Ահազանգում նշվում է, որ Լապշինի հանդեպ կարող է մինչև 8 տարվա ազատազրկման վճիռ կայացվել` 2011թ. ապրիլին, 2012թ. hոկտեմբերին և 2016թ. հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելիս «Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու», Ադրբեջանին քննադատելու և հակաադրբեջանական կոչեր հնչեցնելու մեղադրանքներով: Նշվում է նաև, որ Լապշինը ներկայումս կալանավորված է Բաքվի նախաքննական կենտրոնում: Ահազանգում որպես լրագրողին սպառնացող վտանգի աղբյուր նշվում է Ադրբեջանի պետությունը: Լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ԵԽ ինտերնետային հարթակը ստեղծվել է 2014թ. դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի և մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ։ Հարթակի նպատակն է մեկ ընդհանուր դաշտ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել և տարածել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մամուլի ազատության և լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |