2017-ի հունվար-փետրվարին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 7.3%-ով 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ Ադրբեջանի պետվիճակագրության կոմիտեի, ապրանքային գազի արդյունահանումը 2017-ի հունվար-փետրվարին ավելացել է 5.3%,-ով, գրում է Ինտերֆաքսը:
Հաշվետու շրջանում նավթի և գազի արդյունահանման ծավալների վերաբերյալ քանակական տվյալներ դեռևս չեն հրապարակվել:
2016-ին Ադրբեջանում արդյունահանվել է 41.3 մլն տոննա նավթ և 29.3 մլրդ խմ գազ:
Ըստ ՕՊԵԿ և այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների հետ պայմանավորվածությունների Ադրբեջանը 2017-ի առաջին կիսամյակում կկրճատի նավթի արդյունահանումն օրական 35.000 բարելով:
Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2017-ի հունվարին կազմել է 3.37 մլն տոննա, ինչը 4.2%-ով քիչ է 2016-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ըստ Ադրբեջանի պետեկամուտների կոմիտեի, ապրանքային նավթի արդյունահանման ծավալը 2017-ի հունվարին կազմել է 3.36 մլն տոննա՝ անկումը 4.2%: