ՀՀ-ից ԵՄ թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել![]() 20 մարտի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել: «Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը: Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին: Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ «ռադիոակտիվ ինքնաթիռի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Ինքնաթիռը, որը ուղևորատար չէր, մեկնում էր Բուլղարիա: Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները մարտի լույս 20-ի գիշերը կասեցրել են դեպի Ուկրաինա զենքով ավտոմեքենայի անցումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |