Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել:
«Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը:
Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին:
Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ «ռադիոակտիվ ինքնաթիռի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Ինքնաթիռը, որը ուղևորատար չէր, մեկնում էր Բուլղարիա:
Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները մարտի լույս 20-ի գիշերը կասեցրել են դեպի Ուկրաինա զենքով ավտոմեքենայի անցումը: