Եպիսկոպոս Մաշալյան. Աթեշյանը պետք է ընտրի եկեղեցու և պետության միջև![]() 23 մարտի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը: Նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի է սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին: Վերջինս չնայած պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը: Փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է: Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Մաշալյանի խոսքով, Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից հետո պետությանը կնեկայացվի ստեղծված իրավիճակը. «Միջամտությունը թյուրիամացության հետևանք էր և գրությունը գրված էր հապշտապ: Պետությունը, երբ մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»: Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր Ժողովի Դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած տեղապահի ընտրությունների արդյունքները, համաձայն որի, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Երկրորդ նամակի հեղինակը Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |