Քրդերը հանդիսանում են ԱՄՆ-ի իրական դաշնակիցները տարածաշրջանում18 հոկտեմբերի 2007 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիսային Իրաք ներխուժման ծրագրի հավանության մասին որոշումը թուրքական խորհրդարանի կողմից դեռ չի նշանակում անմիջապես ներխուժում: Ավելին, այս որոշման մեջ անսպասելի ոչինչ չկա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, փաստորեն Ռեջեփ Էրդողանի կառավարությունը ազատ է իր գործողություններում եւ կարող է ամեն վայրկյան ներխուժում սկսել: «Ճիշտ է, ես չեմ կարծում, որ խոսքը լայնածավալ գործողության մասին է: ԱՄՆ-ն արդեն իրենց դժգոհությունը հայտնել են այդ որոշման հարցով, եւ շարունակելու են ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Չարժէ մոռանալ, որ քրդերը հանդիսանում են ԱՄՆ-ի իրական դաշնակիցները տարածաշրջանում: Ճիշտ է, դատելով վարչապետ Էրդողանի հայտարարություններից, Թուրքիան պատրաստ է սակարկել ԱՄՆ-ի հետ այդ հարցով»,- ասել է Սաֆրաստյանը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրք խորհրդարանականները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին, անուշադրության մատնելով Իրաքի առաջարկությունը` դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ էին այդ ներխուժմանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |