Ապրիլի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 6-ը![]() 6 ապրիլի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ապրիլի 6-ի նիստում որոշել է, որ Հայաստանում ապրիլի 17-ը՝ Զատկի տոնին հաջորդող երկուշաբթին, ոչ աշխատանքային կլինի: Փոխարենն աշխատանքային կլինի մայիսի 6-ը: Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |