6 ապրիլի 2017 - 13:37 AMT
Ապրիլի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 6-ը

ՀՀ կառավարությունն ապրիլի 6-ի նիստում որոշել է, որ Հայաստանում ապրիլի 17-ը՝ Զատկի տոնին հաջորդող երկուշաբթին, ոչ աշխատանքային կլինի:

Փոխարենն աշխատանքային կլինի մայիսի 6-ը:

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։

Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին: