Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն կանխատեսվում25 հոկտեմբերի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ ինքը հանդիպել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: «Մենք ուղղակի հերթական անգամ նշեցինք, որ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է մնում նույն դիրքորոշմանը: Մենք կհանդիպենք փոխարտգործնախարարների մակարդակներով, սակայն չեմ կարծում, թե կլինեն դրական տեղաշարժեր: Օրինակ, այժմ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը գտնվում է Ստամբուլում ՍԾՏՀ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,-ասել է Օսկանյանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականից ի վեր Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելով Ադրբեջանին: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության Անկարայի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան գտնում է, որ Երեւանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանսության ճանաչումից եւ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց ԼՂՀ-ի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |