Զախարովա. ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հստակ![]() 19 ապրիլի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել է նա, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Զախարովան չի բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |