
Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել է նա, հայտնում է «Sputnik-Արմենիան»:
Զախարովան չի բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը: