«Խոստումը» տապալվել է ԱՄՆ կինովարձույթում25 ապրիլի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին մոտ $100 մլն բյուջեով «Խոստումը» ֆիլմը տապալվել է ամերիկյան կինովարձույթում: Առաջին հանգստյան օրերին այն հավաքագրել է ընդամենը $4.1 մլն, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Չնայած սրան, ֆիլմի պրոդյուսերները նշում են, որ «Խոստումը» հաղթանակ է, քանի որ դրա նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար աշխատելը: Բացի այդ,Variety.com-ը գրում է, որ «Խոստումը» հազիվ է տեղ գտել հանգստյան օրերին ԱՄՆ կինովարձույթի լավագույն տասնյակում՝ չնայած սոցիալական ցանցերում կազմակերպված լայնածավալ պրոմո-ակցիաներին. ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Լեոնարդո ԴիԿապրիոն, Շերը, Քարդաշյան քույրերը, Ջենիֆեր Լոպեսը և այլք: Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։ Հայաստանյան էկրաններին հայերեն թարգմանված «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ին։ Ապրիլի 24-ին լրատվամիջոցների համար կազմակերպվեց ֆիլմի փակ դիտումը։ PanARMENIAN.Net ը ևս ներկա էր ու կիսվում է տպավորություններով։ Կարդացեք նաև՝ «Խոստումի» դիտումն ամերիկյան կինոթատրոններում փորձում են տապալել Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |