ԿԽՄԿ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներին. Հայկական կողմը չի գնդակոծել կոմիտեի աշխատակիցներին![]() 5 մայիսի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը հայկական զինված ուժերի կողմից Աղդամի շրջանում Կոմիտեի աշխատակիցներին գնդակոծելու վերաբերյալ: ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի աշխատակիցներն այդ օրը եղել են Աղդամի շրջանում, սակայն նրանք թիրախ չեն դարձել: Ըստ նրա, Կոմիտեն տարբեր հումանիտար նախագծեր է իրականаցնում սատարելու համար քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծին և հայ-ադրբեջանական սահմանին հարակից տարածքներում: «ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք հաստատում ենք, որ մեր աշխատակիցներն այնտեղ են եղել մայիսի 4-ին: Սակայն ոչ մի հատկանիշ ու հիմք չկա պնդելու, թե թիրախավորվել են մեր աշխատակիցները կամ ԿԽՄԿ տրանսպորտային միջոցները»,-ասել է Հուսեյնովան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Մայիսի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել թե ԿԽՄԿ աջակցությամբ իրականացվող «վերանորոգման աշխատանքների ժամանակ հայկական կողմն իբր գնդակոծել է տարածքում աշխատող Աղդամի մեխանիկական ոռոգման վարչության աշխատակիցներին ու տեխնիկան»: Ասվում էր, թե պատահարի վայրում եղել են նաև ԿԽՄԿ աշխատակիցները: Նշվում էր, որ «ոչ ոք չի տուժել, սակայն տեխնիկան և սարքավորումները վնասվել են»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |