Եվրախորհուրդը չափազանց անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությամբ 8 նոյեմբերի 2007 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը խորին անհանգստություն է հայտնել Վրաստանում տիրող իրադրության հարցով: Նրա խոսքերով, առաջնայինը բոլոր կողմերի համար պետք է դառնա զսպվածությունը, արժէ խուսափել սադրանքներից եւ չպատասխանել դրանց: «Հանրահավաքների ազատությունը երաշխավորում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, եւ իշխանությունները պետք է ապահովեն օրինականությունն ու սահմանափակումների արդարացումը»,- նոյեմբերի 8-ին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ, հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |