8 նոյեմբերի 2007 - 16:06 AMT
Եվրախորհուրդը չափազանց անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությամբ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը խորին անհանգստություն է հայտնել Վրաստանում տիրող իրադրության հարցով: Նրա խոսքերով, առաջնայինը բոլոր կողմերի համար պետք է դառնա զսպվածությունը, արժէ խուսափել սադրանքներից եւ չպատասխանել դրանց: «Հանրահավաքների ազատությունը երաշխավորում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, եւ իշխանությունները պետք է ապահովեն օրինականությունն ու սահմանափակումների արդարացումը»,- նոյեմբերի 8-ին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ, հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը: