11 մայիսի 2017 - 11:59 AMT
Սևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում

Սևանը հայտնվել է 2017-ի ամռանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը վերջին վերլուծության արդյունքների հիման վրա:

ԱՊՀ երկրների առաջին հնգյակում են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանգստավայրերը:

Սևանից բացի ԱՊՀ երկրների առավել պահանջված հանգստավայրերի թվում նշվել են ղազախական Բորովոեն, ղրղզական Իսիկ Կուլը, բելառուսական Նարոչն ու ադրբեջանական Լենկորանը:

Ըստ աղբյուրի, Սևանում ռուսաստանցի զբոսաշրջիկները մտադիր են անցկացնել միջինը 3 օր, մոտավորապես 65 դոլար ծախսելով մեկ օրում: Սևանա լիճ են այցելում հիմնականում Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից ժամանող զբոսաշրջիկները:

Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման տվյալների վերլուծության հիման վրա: Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների թվում: ՌԴ բնակիչների համար որպես գաստրոնոմիական զբոսաշրջության տեսակետից պահանջված երկրների առաջին 5-յակում են ՀՀ-ն, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: