«Հարցնել տան ակտիվիստին ու առանձնանալ ննջարանում». ԵԼՔ-ն աղբից «ՀՀԿ փաստաթղթեր» է հանել![]() 12 մայիսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքից պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, իր խոսքով, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի մերձակայքում աղբում գտնված փաստաթղթեր: Դրանցից մեկը, ըստ Միրզոյանի, ՊՊԾ գնդի ծառայողների ցուցակ է՝ ձայների մասին հաշվետվությամբ, մյուսը՝ տարածքների բարեկարգման վերաբերյալ խոստումների ցանկ, երրորդը՝ գումար բաժանելու վերաբերյալ շտաբի ակտիվիստների համար նախատեսված ուղեցույց: Վերջինում, մասնավորապես, նշվում է, որ այցելելով բնակչի տուն ու բնակիչների քանակը և տան «ակտիվիստին» ճշտելուց հետո, այցելողը «նրա հետ առանձնանում է ննջարան կամ բաղնիք՝ զապիսից խուսափելու համար»: Այնտեղ առանց փողի կամ նախընտրելի թեկնածուի մասին որևէ բան ասելու կամ անձնագիր պահանջելու, պետք է փոխանցել գումարն ու հեռանալ: Որպես գաղտնաբառ է ընտրված «Բազե» բառը: «Ուղեցույցը» վերջանում է «Դուխով բոլորիտ մեջքին բոլոր հարցերով կանգնած ենք» կոչով (ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են – խմբ.): Մայիսի 11-ի երեկոյան ԵԼՔ-ը հայտարարել է, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20.000 դրամներ: Գործընթացը նկարահանել է «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանն, ումից խլել էին հեռախոսն ու ջնջել տեսագրությունները՝ բացի մեկից: Մայիսի 12-ին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում են հանձնել՝ պահանջով, որ Հանրապետական կուսակցությանն արգելվի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ ՀՀԿ-ն հերքում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքները: Կարդացեք նաև. ՀՀԿ-ն կոչ է անում ԵԼՔ-ին «գնալ ընտրություններին մաքուր ձեռքերով և խղճով» Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |