ԶԼՄ-ներ. Սիրիայում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը![]() 24 մայիսի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը ոչնչացրել է ահաբեկչական «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին, որը պատասխանատու էր մարտական գործողությունների համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը սիրիական հեռուստատեսության վրա հղումով: Ըստ տեղեկատվության, Աբու Մուսաբ ալ Մասրին սպանվել է Հալեպ գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Աֆղանստանում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը: Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբդուլ Հասիբը, սպանվել է աֆղան և ամերիկացի զինվորների հարձակման արդյունքում: 2016-ի դեկտեմբերին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը: Գրոհը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին սպանվել է Տաբկա ջրամբարի մոտ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |