Սիրիայի բանակը ոչնչացրել է ահաբեկչական «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին, որը պատասխանատու էր մարտական գործողությունների համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը սիրիական հեռուստատեսության վրա հղումով:
Ըստ տեղեկատվության, Աբու Մուսաբ ալ Մասրին սպանվել է Հալեպ գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Աֆղանստանում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը: Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբդուլ Հասիբը, սպանվել է աֆղան և ամերիկացի զինվորների հարձակման արդյունքում: 2016-ի դեկտեմբերին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը: Գրոհը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին սպանվել է Տաբկա ջրամբարի մոտ: